Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 30 փաթեթ թմրամիջոց է հայտնաբերվել․ ձերբակալվել է 4 անձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ չորս տղամարդ՝ երկուսը Երևանի, երկուսը՝ Կոտայքի մարզի բնակիչ, ապօրինի ձեռք բերում և իրացնում են թմրանյութ։

Հուլիսի 29-ին՝ ժամը 18․50-ին, մայրաքաղաքի Նազարբեկյան փողոցում քրեական ոստիկանները չորսին էլ ձերբակալեցին և 33-ամյա երևանցու վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։

«Նետա» մակնիշի մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։Ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվեց մոխրացած հետքով կաթուցիչ և մարիխուանայով փաթեթ։ Տղամարդիկ խոստովանեցին, որ տելեգրամ հավելվածի միջոցով ձեռք են բերել թմրանյութ, որը պետք է իրացնեին։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս