Armenian text to speach

Վեդիի համայնքապետի հարցը կորոշվի․ ո՞վ կլինի Գարիկ Սարգսյանի փոխարինողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգոստոսի 11-ին Վեդի համայնքի ավագանին նիստ է հրավիրելու։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրակարգի գլխավոր հարցերից մեկը լինելու է համայնքի ղեկավարի ընտրության կամ նշանակման հարցը։

Իշխանական շրջանակներից ստացված տեղեկությունների համաձայն՝ քննարկվում է տարբերակ, ըստ որի՝ համայնքի ղեկավար կարող է ընտրվել գործող ավագանու անդամներից մեկը։ Թե ով կլինի թեկնածուն, առայժմ վերջնական որոշում չկա, և հարցը դեռ քննարկումների փուլում է։

Հիշեցնենք, որ ներկայումս Վեդի համայնքը համայնքապետ չունի։ Գարիկ Սարգսյանը, որը հանրությանը հայտնի դարձավ նաև «կոկորդիլոսագետի» մասին իր սկանդալային հայտարարություններով, հրաժարվել է համայնքի ղեկավարի պաշտոնից և ստացել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։ Այժմ նա զբաղվում է պատգամավորական գործունեությամբ։

Այսպիսով, առաջիկա ավագանու նիստը կարող է վճռորոշ լինել Վեդի համայնքի նոր ղեկավարի ընտրության հարցում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս