Armenian text to speach

ՖՈՏՈ․Սարդարապատ տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ կա երկու տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արմավիրի մարզի Նորապատ բնակավայրում գործող բենզալցակայաններից մեկում այսօր՝ օգոստոսի 6-ին, պայթյուն է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի տեղեկությունների համաձայն ժամը 12:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները, պարեկներն ու քննչական խումբը։

Պայթյունի հետևանքով քաղաքացիների օգնությամբ երկու մարդ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանի տարածքում՝ հողի տակ տեղադրված բենզինի բաքում։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզում են հանգամանքները։




Լրահոս