Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաքի քաղաքապետ-նախագահ Խուան Խեսուս Վիվասը հաստատել է, որ քաղաք ներթափանցելու փորձի ժամանակ զոհվել է շուրջ 100 միգրանտ։
Չորեքշաբթի Cadena SER ռադիոկայանը հայտնել էր, որ Սեուտա մուտք գործելու փորձի ընթացքում զոհվել է առնվազն 141 միգրանտ։
«Կրկին ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել և Սեուտայի բոլոր բնակիչների անունից ընդգծել երկու բան։ Նախ՝ մեր խորին վիշտը՝ կապված այս անփոխարինելի ողբերգության հետ, որի հետևանքով այս զանգվածային ներթափանցման ընթացքում զոհվել է մոտ հարյուր մարդ», – ասել է Վիվասը, որի ելույթը հեռարձակել է RTVE հեռուստաալիքը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ եվրոպական կառույցները կօգնեն Իսպանիային հաղթահարել միգրացիոն այս ճգնաժամը։
Հուլիսի վերջին Հյուսիսային Աֆրիկայում՝ Մարոկկոյի սահմանին գտնվող Սեուտան բախվել էր միգրանտների զանգվածային ներթափանցման։ Վիվասի խոսքով՝ ներկայում քաղաքում դեռևս մնում է 3-5 հազար միգրանտ։
























































































