Armenian text to speach

Թաիլանդում դեռահասը կրակ է բացել դպրոցում․ զոհվել են աշակերտներ և ուսուցիչներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաիլանդի Նոնթաբուրի նահանգում, որը գտնվում է Բանգկոկի հյուսիսում, դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, կան նաև վիրավորներ։ Այս մասին հայտնում են տեղական իրավապահ մարմինները։

Ոստիկանության տվյալներով՝ 14-ամյա աշակերտը կրակ է բացել միջնակարգ դպրոցում։ Դեպքի հետևանքով զոհվել են առնվազն երեք աշակերտ և երեք ուսուցիչ։

Իրավապահները հայտնել են նաև, որ ավելի ուշ դեռահասի բնակության վայրում մահացած են հայտնաբերվել նրա տատն ու պապը։

Կասկածյալը գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանությունը դեռևս պարզում է, թե ինչպես է նա ձեռք բերել զենքը։ Իրավապահների նախնական տվյալներով՝ օգտագործված ատրճանակը պատկանել է նրա պապին։

Թաիլանդում զենքի տարածվածությունը համեմատաբար բարձր է Հարավարևելյան Ասիայի մյուս երկրների համեմատ։ Երկիրը տարածաշրջանում զենքի կիրառմամբ սպանությունների թվով երկրորդն է՝ Ֆիլիպիններից հետո։

Անի Վարդանյան




Լրահոս