Armenian text to speach

5000 ամերիկացի զինծառայող՝ Թաիլանդում մարմնավաճառության դեմ պայքարի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ 5000 ամերիկացի զինծառայողներ սեպտեմբերի 2-ին ժամանել են Թաիլանդի Պատտայա՝ USS Abraham Lincoln ավիակրի և ևս երկու ռազմանավի կազմում։ Նրանք սեպտեմբերի 2-6-ը կանցկացնեն ափին՝ ավելի քան 250 օր ծովում գտնվելուց հետո։

ԱՄՆ զինծառայողների ժամանումից առաջ Պատտայայի իշխանությունները խստացրել են վերահսկողությունը քաղաքի գիշերային կյանքի և մարմնավաճառության ոլորտում։ Օգոստոսի 29-ի գործողության ընթացքում ձերբակալվել է առնվազն 25 կին, իսկ վերջին օրերին մարմնավաճառության հետ կապված հանցագործությունների համար ձերբակալվածների թիվը հասել է 40-50-ի։

Թաիլանդում մարմնավաճառությունն օրենքով արգելված է, սակայն Պատտայայում այն լայնորեն տարածված է։ Տեղի բիզնեսները, միաժամանակ, հույս ունեն, որ հազարավոր ամերիկացի զինծառայողների այցը կխթանի քաղաքի զբոսաշրջային տնտեսությունը։




Լրահոս