Իրավաբան և գործարար Արմեն Սաքապետոյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ բարձրաձայնելով իր և ընտանիքի նկատմամբ, իր խոսքով, իրականացվող ապօրինությունների մասին։
Սաքապետոյանի խոսքով՝ խնդիրը կապված է բանկային գաղտնիքի և անձնական տվյալների ապօրինի խախտման հետ։ Նա նշում է, որ բանկային գաղտնիքի խախտումը կարմիր գիծ է ինչպես ցանկացած բիզնեսի, այնպես էլ քաղաքացու համար։
Գործարարը պնդում է, որ իր դեպքում առանց պատշաճ հիմնավորումների խախտվել են բանկային գաղտնիքի պաշտպանությանն առնչվող օրենքներն ու ընթացակարգերը։ Նրա խոսքով՝ առանց բանկային համակարգի անվտանգության և գաղտնիության երաշխիքների հնարավոր չէ խոսել արդարադատության լիարժեք պաշտպանության մասին։
Սաքապետոյանը ընդգծում է, որ խնդիրը միայն իր անձնական դեպքը չէ։ Նրա գնահատմամբ՝ նման իրավիճակը կարող է ապագայում վերաբերել Հայաստանում գործունեություն ծավալող, ներդրումներ կատարող և աշխատատեղեր ստեղծող ցանկացած գործարարի ու քաղաքացու։
Նա նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ նման հարցով հանդես է գալիս տեսաուղերձով, քանի որ, իր գնահատմամբ, խնդիրը դուրս է եկել անձնական տիրույթից։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․



























