Նեպալում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 359-ի. այս մասին հայտնում է Kathmandu Post-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Ավելի վաղ Kathmandu Post-ը հաղորդել էր 332 զոհի մասին։
«Ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 359-ի»,-ասվում է հրապարակման մեջ:
Չորեքշաբթի օրը լեռնային Նեպալում գտնվող Բհոտե-Կոշի գետի մեջ ջրի հսկայական հոսք է եղել։ Խոշոր ջրհեղեղը առաջացել է երկրաշարժի և դրան հաջորդած սողանքի հետևանքով։ Նեպալի զբոսաշրջության խորհրդի տվյալներով՝ անհետ կորած է համարվում ավելի քան 640 զբոսաշրջիկ:



























