Armenian text to speach

Ինչպես է Նեպալում դպրոցի տնօրենը 900 երեխայի փրկել մահացու ջրհեղեղից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեպալում դպրոցի տնօրեն Ռաջենդրա Դավադին 900 աշակերտի տարհանել է դպրոցից՝ ջրի հսկայական հեղեղի հարվածից ընդամենը մի քանի րոպե առաջ՝ փրկելով նրանց կյանքը։

Դավադին մի քանի նախազգուշացում ստանալուց հետո դադարեցրել է դասերը և երեխաներին տեղափոխել ավելի բարձր տարածք։ Նրա խոսքով՝ եթե տարհանումը թեկուզ 10 րոպե ուշ սկսվեր, հնարավոր էր զոհեր լինեին։

16-ամյա աշակերտ Յունիշան պատմել է, որ ինքը և ընկերները փրկվել են բառացիորեն վայրկյանների տարբերությամբ։ Երեխաները ցեխոտ ճանապարհով փախել են, մինչ ջուրը և բեկորները հեղեղել են քաղաքը։

Նեպալում աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 781-ի, ավելի քան 3700 մարդ փրկվել է, իսկ մոտ 2500 մարդ դեռ համարվում է անհետ կորած։ Ջրհեղեղների հետևանքով վնասվել կամ ավերվել է առնվազն 69 դպրոց, տուժել է շուրջ 19 հազար երեխա։

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ աղետի պատճառը Հիմալայներում սառցադաշտերի փլուզումն է, որի հետևանքով հսկայական ջրային և բեկորային հոսք է առաջացել։




Լրահոս