Armenian text to speach

Զարուհի Բաթոյանը նոր պաշտոն կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 9-ին տեղի է ունենալու ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։

Մեր տեղեկություններով՝ նիստի օրակարգում ընդգրկված է ոչ միայն հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու հարցը, այլև հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի թեկնածությունը։

Նշենք, որ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լուսինե Բադալյանը, ով անցած գումարման ԱԺ-ում հրաժարվել էր ղեկավարել հանձնաժողովը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս