Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ նահանգի ընտրություններում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը նշել է, որ արդյունքը «շատ մտահոգիչ ազդանշան» է և ցույց է տալիս պոպուլիզմի տարածման լուրջ մարտահրավերը։
Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Բենջամին Հադադն էլ հայտարարել է, որ ծայրահեղ աջերի հաղթանակը «շատ լուրջ պահ է Եվրոպայի համար»՝ ընդգծելով, որ ազգայնականությունն ու քսենոֆոբիան լուծում չեն։




























