ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Ուիթքոֆն ու Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններում Ռուսաստանից ոչ մի անարդար կամ անհնար պահանջ չեն ներկայացրել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորը հայտնել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները Կիև են բերել խաղաղության ավելի վատ պայմաններ, քան նախկինում էին:
«Եթե նախկինում չէին պահանջվում սահմանադրական փոփոխություններ և տարածքների ճանաչում, ապա այժմ պահանջել են: Այնտեղ կան նաև մի շարք նրբություններ, որոնք չեմ ցանկանում հնչեցնել»,- ասել է նա:




























