Սեպտեմբերի 9-ի մամուլը իշխանության ներսում ընթացող գործընթացների, նոր noկադրային դասավորությունների և առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ՔՊ-ի հաշվարկների մասին նոր մանրամասներ է բացահայտում։ Օրվա մամուլում ուշագրավ են նաև պաշտոնյաների ունեցվածքին, իրավական խնդիրներին ու սոցիալական ոլորտում առկա բացերին վերաբերող հրապարակումները։ Իսկ թե ինչ զարգացումներ են այսօր առանձնացրել «Ժողովուրդ»-ը, «Հրապարակ»-ը, «Իրավունք»-ը և մյուս լրատվամիջոցները՝ ներկայացնում ենք ստորև։
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»
1. Արմեն Գրիգորյանի համար Փաշինյանը նոր պաշտոն է փնտրում
Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից անակնկալ ազատված Արմեն Գրիգորյանի համար Նիկոլ Փաշինյանը շարունակում է նոր աշխատանք փնտրել։ Ընդ որում՝ խոսքը, մեր աղբյուրների փոխանցմամբ, շարքային պաշտոնի մասին չէ. վարչապետը ցանկանում է Գրիգորյանին նշանակել բավական բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնում։
Ինչպես արդեն գրել էինք, Արմեն Գրիգորյանի՝ ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատումից հետո Նիկոլ Փաշինյանը նրան առաջարկել էր մնալ կառավարությունում՝ վարչապետի խորհրդականի կարգավիճակով։ Մեր տեղեկություններով, սակայն, Գրիգորյանը հրաժարվել է այդ առաջարկից՝ չցանկանալով շարունակել աշխատանքը կառավարության ներսում։
«Մարիոթ»-ում հայտնաբերված վտանգավոր սննդի համար՝ անպատժելիություն
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո 12 մարդու հիվանդանոց դիմելու պատմությունը, կարծես, պետք է ավարտվեր ոչ թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մեկ հաղորդագրությամբ, այլ՝ իրավական պատժով։ Բայց՝ ոչ։
Հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո մի շարք մասնակիցներ դիմել էին բժշկական օգնության՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ։
Դեսպանատան հյուրասիրությունը կազմակերպել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը։ Սակայն պատմության ամենաուշագրավ հատվածը սկսվում է այն պահից, երբ պետական մարմինը հրապարակում է լաբորատոր արդյունքները։
«ՀՐԱՊԱՐԱԿ»
1. «Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն»
Ռուսական ազդեցությունը թուլացնելու համար Նիկոլ Փաշինյանը հավակնում է հերոսի կոչման, որի վերաբերյալ տարբեր ակնարկներ է անում տարբեր միջավայրերում։Բաքու մեկնող քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իր արձանը Բաքվում պետք է կանգնեցնեն, որ Արցախի հարցը լուծելով ինքը ոչ միայն Հայաստանը, այլեւ Ադրբեջանն է ազատել ռուսական լծից
2. «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է
մեր տեղեկություններով, հայկական բանակը ՆԱՏՕ-ի բանակի չափանիշներին է նմանվում առայժմ բացառապես ոչ առաջնային նշանակություն ունեցող հարցերում միայն: Օրինակ, զինվորականներին հրահանգված է այսուհետ «չեստ տալ» պատիվ առնել առանց զինվորական գլխարկի, ինչպես ՆԱՏՕ-ի բանակում է ընդունված գլխարկը հանելուց հետո:
Նախկինում զինվորական ողջույնը տալիս էին ձեռքը գլխարկին մոտեցնելով, հիմա պետք է գլխարկը հանեն եւ ձեռքը գլխին մոտեցնեն: Մեր աղբյուրն ասաց, որ այս անիմաստ փոփոխությունները զինվորականությանն ակնհայտորեն դուր չեն գալիս:
Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշել է սեպտեմբերի 14-ից խորհրդարանում ներկայանալ յուրովի։ «Սուր ելույթներով պիտի չզիջենք «Հայաստան» խմբակցությանը, բացահայտումներ ենք անելու ամբիոնից»,-ինքնավստահ ասաց տեղի աղբյուրը։
Իսկ թե որն է լինելու դրա ՕԳԳ-ն, դժվարացավ ասել»։
Սոնա Գրիգորյան




























