ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Վաղինակ Վարդանովի թեկնածությունը։
Այս ֆոնին ArmLur.am-ը ներկայացնում է, թե ով է նա։
Վաղինակ Վլադիմիրի Վարդանովը ծնվել է 1994 թվականի մայիսի 11-ին Երևանում։ Նա 2026 թվականի հունիսի 7-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Օգոստոսի 2-ից նա «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ է, իսկ սեպտեմբերի 4-ից ընդգրկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմում։
Վաղինակ Վարդանովը 2015 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը, իսկ 2017 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի որակավորում։
2017-2020 թվականներին նա ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2017-2018 թվականներին մասնակցել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական համալսարանի մեկամյա սպայական դասընթացին՝ ստանալով փոքր ու միջին ՀՕՊ համակարգերի մասնագետի որակավորում։ Նա պահեստազորի ավագ լեյտենանտ է և մասնակցել է 44-օրյա պատերազմին։ 2022 թվականին պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։
2022-2026 թվականներին Վաղինակ Վարդանովը եղել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության փոխտնօրենը։ Հատկանշական է, որ նրա հայրը՝ Վլադիմիր Թևանի Վարդանովը, առավել հայտնի որպես Վովա Վարդանով, «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիրն է։ Վովա Վարդանովը հետախույզ, ազատամարտիկ, հասարակական և ռազմական գործիչ է։
Վաղինակ Վարդանովն ամուսնացած է, ունի երկու զավակ։
Հիշեցնեք, որ ապրիլին նախընտրական փուլում Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայից 17 մարդ էին ձերբակալել և նրանց թվում էր նաև Վաղինակ Վարդանովը։
Սոնա Գրիգորյան




























