TASS-ը հայտնում է, որ Ռումինիայի կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը (DIICOT) ձերբակալել է երկրի նախագահի նախկին թեկնածու Կելին Ջորջեսկուին։
Նա կասկածվում է կազմակերպված հանցավոր խմբի ստեղծման և խարդախության մեջ։ DIICOT-ի և Ռումինիայի ոստիկանության աշխատակիցները Բուխարեստում և մի շարք բնակավայրերում իրականացրել են հինգ խուզարկություն։
Digi24-ի փոխանցմամբ՝ Ջորջեսկուից բացի ձերբակալվել են ևս երկու անձ՝ Ռումինիայի և Իտալիայի քաղաքացիներ։ Նրանց ինքնությունը չի հրապարակվել։ Ըստ հեռուստաալիքի՝ ենթադրյալ հանցավոր խմբի գործունեության հետևանքով վնասը կազմել է շուրջ 1,1 մլն եվրո։
Կելին Ջորջեսկուն 2024 թվականի նոյեմբերին Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջին տեղն էր զբաղեցրել, սակայն երկրի Սահմանադրական դատարանը հետագայում չեղարկել էր ընտրությունների արդյունքները և ամբողջ ընտրական գործընթացը։




























