Հայտնել էինք, որ Երևանում աներորդին «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի։ Վիրավորը հիվանդանոցում մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր ու ատրճանակ։
Shamshyan.com.-ը հայտնել էր, որ ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետները։ Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչու է աներորդին փեսային վրաթերթի ենթարկել, սա պատահականություն, թե՞ դիտավորյալ սպանություն, հուսանք կպարզեն քննիչները:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործով այս պահին կա մեկ ձերբակալված անձ:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























