Armenian text to speach

Հայաստանի համար ռուսական գազից հրաժարվելն ավելի ցավnտ կլինի, քան՝ Գերմանիայի. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի համար ռուսական գազից հրաժարվելը շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների համար։ Այդ մասին ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի մեկնաբանությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կասկած չկա, որ Հայաստանի համար ռուսական «կապույտ վառելիքից» հրաժարվելը շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների համար»,- նշել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ երկիրը գազ է գնելու «ամեն տեղից, որտեղից դա հնարավոր է»։

Ռուսական գազը Հայաստանի համար էականորեն ավելի էժան է, քան այլ երկրներից գնումները, հայտարարել են ՌԴ Անվտանգության խորհրդում։




Լրահոս