Իրանի խորհրդարանը մշակել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու մասին օրինագիծ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Fars գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը։Նրա խոսքով՝ նախաձեռնությունը ներկայում ուսումնասիրման փուլում է, այդ թվում՝ դրա միջազգային հետևանքների գնահատման առումով։
Նիկզադը հիշեցրել է, որ Իրանը դադարեցրել է համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ 2025 թ. սեպտեմբերին։
Նա նշել է, որ Իրանը չի վստահում ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին, քանի որ վերջինս մակերեսային ստուգումներ է անցկացնում, «գովասանքի խոսքեր հնչեցնում, սակայն հեռանալուց հետո Իրանի դեմ բացասական զեկույց հրապարակում»։




























