Armenian text to speach

Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա սպասվող հարձակման նշանների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է հրեական պետության վրա սպասվող հարձակման նշանների մասին՝ հոկտեմբերի վերջին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

«Մենք տվյալներ ունենք, որ մեր թշնամիները կփորձեն հարձակվել մեզ վրա ընտրություններին նախորդող շրջանում», – հայտարարել է վարչապետը «Թել Նոֆ» ավիաբազայում։

Իր գրասենյակի տարածած տեսաուղերձում Նեթանյահուն զգուշացրել է Իսրայելի հակառակորդներին:

«Մեզ հետ մի՛ փորձեք գործ ունենալ՝ ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ. մեր երկար ձեռքը ձեզ կհասնի ցանկացած վայրում և ցանկացած պահի», — հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Նեթանյահուն նաև թվարկել է իսրայելական բանակի՝ վերջին շրջանում տարբեր ճակատներում արձանագրած մի շարք ռազմական հաջողություններ։ Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Գազայի հատվածում ավելի քան 100 զինյալ է ոչնչացվել։




Լրահոս