2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցան զանգվածային անկարգությունների արդյունքում մի խումբ քաղաքացիներ մուտք գործեցին վարչապետի կեցավայր եւ հափշտակեցին վարչապետի կնոջ զարդերը։
Արդյունքում դատարանը Աննա Հակոբյանի զարդերը հափշտակելու գործով վճիռ է կայացրել։
Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելու դեպքերով քննություն է ընթանում։
Նախաքննությամբ պարզվել էր, որ Տիգրան. Պ.-ն 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ և միացել այնտեղ հավաքված զանգվածային անկարգությունների մասնակիցներին:
Այնուհետև, Տ. Պ-ն, քայլել էր դեպի ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն,մուտք էր գործել ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված առանձնատուն, որից հետո զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս էր մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, բացահայտ հափշտակել էր ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը:
Դրանից հետո, Տ. Պ-ն իր կողմից բացահայտ հափշտակված վերոհիշյալ ոսկյա զարդերը տնօրինել էր անձնական նպատակներով և 551.000 ՀՀ դրամի դիմաց 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ընկերոջ՝ Ս. Ս-ի, իսկ շղթաներից մյուսը՝ 40.000 ՀՀ դրամի դիմաց՝ իր անվամբ 2020 թվականի նոյեմբերի 16-ին գրավադրել էր գրավատան համապատասխանաբար՝ Կոմիտաս պողոտայում և Մալաթիա վարչական շրջանում գտնվող մասնաճյուղերում: հետագայում չէր կարողացել գրավատան վճարը վճարեր ու այդպես զարդերը ձեռքից ձեռք էին անցել ։Տիգրան Պ-ն կալանավորված էր ։
Արդյունքում դատարանը Մեղադրյալ Տիգրան Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս ժամկետով:
Մեղադրյալ Տիգրան Էդիկի Պետրոսյանի պատժի կրման ժամկետի սկիզբը հաշվել 2023 թվականի հունվարի 13-ից:
Նկատենք, որ Աննա Հակոբյանի զարդերը այդպես էլ չեն հայտնաբերվել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























