Armenian text to speach

Հեղինե Խաչիկյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

<<Այսօր իմ վերջին աշխատանքային օրն էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում>>,- այս մասին գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին տեղակալ Հեղինե Խաչիկյանը։

<<Այսօր փակվում է իմ մասնագիտական կյանքի կարևոր և հետաքրքիր մի էջ՝ ինձ հետ տանելով հարուստ փորձը, ձեռքբերումները, արժեքներն ու այն մարդկանց, որոնք այս տարիներին դարձան իմ կյանքի մի մասը։

Ինձ հետ տանում եմ նաև ընդհանուր առմամբ քսան տարվա մասնագիտական փորձը՝ որպես ամուր հիմք այն ամենի համար, ինչ դեռ առջևում է։

Հիմա՝ առաջ և դեպի նոր ֆանտաստիկ արկածներ։ Նոր ուժով, նոր գաղափարներով և նույն սկզբունքով՝ մարդուն և մարդկային հարաբերությունները պահելով ամեն ինչի հիմքում>>,֊ գրել է նա։

Հիշեցնենք, ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից։ Վերջիններիս թվում է նաև Հեղինե Խաչիկյանը։




Լրահոս