ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կգործուղվի Վրաստան՝ Թբիլիսի։
Որոշման համաձայն՝ նախարարի գործուղման ծախսերը կկատարվեն 2026 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
Ժաննա Անդրեասյանը գործուղումից վերադառնալուց հետո երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնի Վրաստան կատարած այցի արդյունքների մասին հաշվետվություն։
Սոնա Գրիգորյան




























