ArmLur.am-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պաշտոնական այցի շրջանակներում 116 հազար դրամ գնահատված հուշանվեր է ստացել։
Համապատասխան ձևաթուղթը Ավանեսյանը ներկայացրել է 2026 թվականի հոկտեմբերի 1-ին։
Ըստ ձևաթղթի՝ նվերը դեկորատիվ հուշանվեր է՝ ծառի տեսքով, պատրաստված արույրից՝ ոսկեպատ տարրերով և օբսիդիանի հիմքով։ Նվերի ապրանքանիշը նշված է «Zarakhan»։
Նվերը ստացվել է սեպտեմբերին՝ Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի հետ աշխատանքային հանդիպման շրջանակներում։ Ձևաթղթում նշվում է, որ սեպտեմբերի 28-ին Վրաստանի համապատասխան նախարարը և Անահիտ Ավանեսյանը այցելել են «Միջուկային բժշկության ազգային կենտրոն», որի շրջանակներում էլ նախարարին հանձնվել է հուշանվերը։
Սոնա Գրիգորյան





























