ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց եւ հարցաքննել Ադրբեջանի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին:
Վերջինս դժվարությամբ, բայց կարողացել է պատմել, թե ինչ է կատարվել տանը եւ ինչպես է կյանքի գնով պաշտպանել իր երեխաներին:
Ինչպես հայտնի է՝ հայ կնոջ վրա կրակած Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով: Վերջինս հարցաքննվել է եւ պատմել դեպքի ողջ հանգամանքները:
Նշենք, որ Դատախազությունը հայտնել է, որ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը):
Հիշեցնենք, որ Ադրբեջանցի զինծառայողը հատել էր ՀՀ սահմանը, մտել Սյունիքի մարզի Շաքի գյուղ ու կրակել հայ կնոջ վրա։ Կինը երեխաներին, ընտանիքը պաշտպանելու նպատակով ՝ դանակով հարվածել էր ադրբեջանցի զինծառայողին։
Քնար Մանուկյան
Մանրամասները ՝ տեսանյութուն․



























