ArmLur.am-ի նկարահանող խումբն այցելել է Անի Ավետիսյանին հիվանդանոցում և հիվանդասենյակում զրուցել նրա հետ՝ փորձելով մանրամասներ պարզել տեղի ունեցածից, ստացած վնասվածքներից և այսօր նրա առջև ծառացած դժվարություններից։
Հիշեցնենք, որ Դատախազության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը։ Հայտնաբերվելուց հետո նա կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով վիրավորվել է Անի Ավետիսյանը։ Զինծառայողը դիմել է փախուստի, սակայն ավելի ուշ հայտնաբերվել և ձերբակալվել է։ Հոկտեմբերի 2-ին նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և դատարանը նրան կալանավորել է երկու ամսով։
Հիվանդասենյակում ArmLur.am-ի հետ զրույցում Անին պատմել է, որ զինված տղամարդը զենքն ուղղել է երեխաների վրա։ Երբ նա փորձել է կրակել որդու ուղղությամբ, Անին ձեռքով պահել է ինքնաձիգը՝ վնասվածքներ ստանալով ձախ ձեռքին։ Կրակոցի հետևանքով վնասվել են նրա մատները, իսկ բութ մատը նա կորցրել է։ Չնայած ստացած վնասվածքին՝ Անին շարունակել է դիմադրել։
Կնոջ խոսքով՝ երբ զինված տղամարդը զենքն ուղղել է իր կրծքավանդակին, ինքը վիրավոր ձեռքով հարվածել է ինքնաձիգին՝ այն դեպի ներքև ուղղելով։ Այդ պահին զինծառայողը կրակել է նրա ոտքին։
Անին համոզված է՝ եթե այդ պահին չդիմադրեր և չփորձեր պաշտպանել երեխաներին, հետևանքները կարող էին անդառնալի լինել։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․






















