Իրանն իրական փորձեր է անում Մերձավոր Արևելքում հակամարտությունը ավարտելու համար, Ռուսաստանը դա գիտի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РИА Новости-ն։
«Մենք գիտենք, որ Իրանը իրական փորձեր է անում ավարտելու հակամարտությունը, որը բռնկվել է տարածաշրջանում ոչ իր մեղքով՝ ոչ Իրանի մեղքով»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին կարգավորել ստեղծված իրավիճակը։
«Դուք գիտեք մեր դիրքորոշումը, պարոն նախագահ։ Մենք մեր կողմից պատրաստ ենք անել մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի օգնենք ձեզ կարգավորել այս իրավիճակը»,- ասել է Պուտինը Փեզեշքիանին։
Ռուսաստանի նախագահի գնահատմամբ՝ այժմ հնարավորություն կա մանրամասն քննարկելու ընթացիկ իրավիճակին առնչվող բոլոր հարցերը։
Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության սրացումը գործնականում կանգնեցրել է նավարկությունը Հորմուզի նեղուցով՝ նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարման համաշխարհային շուկա տանող հիմնական երթուղիներից մեկով։ Մատակարարումների խափանումների ֆոնին վառելիքի գները բարձրացել են աշխարհի երկրների մեծ մասում։
Պուտինն ու Փեզեշքիանն առանձին հանդիպում են անցկացնում Թուրքմենստանում, ուր Ռուսաստանի նախագահը ժամանել է՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և Կասպիական բնապահպանական գագաթնաժողովին։
























































































