Armenian text to speach

Վաղը իշխանությունները կտան Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը․ Armlur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ վաղը՝ հոկտեմբերի 10-ին, իշխանությունները պատրաստվում են ազդարարել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը։

Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր ՔՊ-ական պատգամավորներ և իշխանության տարբեր ներկայացուցիչներ մեկնել են Ամուլսարի տարածք՝ տեղում նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու և վաղվա միջոցառման կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով։

Armlur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վաղը նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանքի շահագործման մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում իշխանությունները պաշտոնապես կազդարարեն Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի մեկնարկը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու նպատակով դիմել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Մեզ նախարարությունից հաստատել են, որ վաղը նախատեսվում է Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը։

Այսպիսով, իշխանությունները պատրաստվում են վաղը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ազդարարել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի նոր փուլը։

Նշենք, որ Ամուլսարի հանքի կառավարման ողջ պատասխանատվությունն այս պահին իրականացնում է ՔՊ վարչության անդամ, ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս