Ռուսաստանի նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը կոչ է արել Իլոն Մասկի The Boring Company ընկերությանը սկսել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև թունելի կառուցման աշխատանքները։
«Ժամանակն է, որ The Boring Company-ն սկսի «Պուտին-Թրամփ» թունելի կառուցումը, որը կմիացնի Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, Եվրասիան և Ամերիկան», — գրել է Դմիտրիևը X սոցիալական ցանցում։
























