Armenian text to speach

Ուիթքոֆն ու Քուշները հետաձգել են Մոսկվա ուղևորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ամերիկացի գործարար Ջարեդ Քուշները հետաձգել են Մոսկվա նախատեսված այցը։ Այդ մասին հոկտեմբերի 11-ին Axios պորտալը հայտնել է՝ հղում անելով աղբյուրներին։

«Ուկրաինայի շուրջ ճգնաժամի ֆոնին նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հետաձգել են Մոսկվա նախատեսված ուղևորությունը», — ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ ուղևորությունը հետաձգվել է առնվազն մինչև պարզ դառնա, թե արդյոք Ուկրաինան և եվրոպական պետությունները պատրաստ են աջակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար առաջարկի նոր համաձայնեցված տարբերակին։




Լրահոս