Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղացված ծառայություն՝ Արմավիրի բանտում․ կալանավորները դրոններ են փորձում անցկացնել բանտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ որոշում է կայացվել քրեակատարողական հիմնարկի անվտանգություն ապահովող ծառայության աշխատակիցների դրսում ուժեղացված ծառայություն իրականացնել:

Բանն այն է, որ բանտի տարածքում հոկտեմբերի 7-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները նկատել են դրոն, որից հետո անմիջապես իրականացրել տարածքի զննություն։

Արդյունքում՝ տարածքից հայտնաբերվել է անօդաչու թռչող սարք, իսկ տեղամասի տանիքից՝ կպչուն ժապավենով իրար ամրացված երկու բջջային հեռախոս։ Դրոնով արգելված իրերի փոխանցման ևս մեկ դեպք նույն հիմնարկում գրանցվել է հոկտեմբերի 9-ին՝ ժամը 06։35-ի սահմաններում։ Անօդաչու թռչող սարքը նկատել են դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման և արգելագոտում շրջայց կատարող անվտանգության ապահովման բաժինների ծառայողները։ Տեղազննության արդյունքում հայտնաբերվել է դրոնը, որին ամրացված են եղել չորս բջջային հեռախոս, երկու Wi-Fi սարք և մեկ լիցքավորման սարք։

Ըստ քրեակատարողական ծառայության՝ դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս