Armenian text to speach

Տրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տրդատ Սարգսյանը հոկտեմբերի 21-ից 24-ը գործուղվելու է Տաշքենդ՝ Ուզբեկստանի Հանրապետություն։

Տրդատ Սարգսյանը Տաշքենդում կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին։

Կարգադրության համաձայն՝ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը վճարելու է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը։




Լրահոս