Armenian text to speach

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են կրթական և մշակութային համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտականառաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և հաջող գործունեություն։Նա հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում նոր մակարդակի կհասցվի Հայաստանիև Ֆրանսիայի միջև ռազմավարականգործընկերությունը:

«Մեր երկրները համագործակցության լայն օրակարգ ունեն, մասնավորապես՝ կրթության,  մշակույթի և սպորտի ոլորտներում: ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է իրպատրաստակամությունը՝ հետևողականորենզարգացնելու Հայաստան-Ֆրանսիա բազմակողմհամագործակցությունը»,- ասել է նախարարը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ կարևորելով Հայաստանի հետ զարգացող հարաբերությունների հետևողական քաղաքականությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ Հայաստանում ֆրանսիական կրթական հաստատությունների՝ Ֆրանսիական ինստիտուտի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական միջազգային կրթահամալիրի գործունեության ընդլայնման, համատեղ նոր ծրագրերի իրականացման, երկու երկրների տարբեր կառույցների միջև կապերի ամրապնդման վերաբերյալ: Այս համատեքստում կարևորվել են ինչպես արհեստական բանականության կիրառության, այնպես էլ ֆրանսերենի ուսուցման խթանման հարցերը:

Առանձնակի ընդգծվել է 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի անցկացումը Հայաստանում։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այժմ ընթանում են խաղերի նախապատրաստական աշխատանքները, որի համակարգումն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Միջոցառման կազմակերպմանն առնչվող ընթացիկ հարցերի շրջանակում կարևորվել են կամավորների ընդգրկումը և ֆրանսերենի դասընթացների կազմակերպումը։

Անդրադարձ է եղել նաև մշակույթի ոլորտում համագործակցությանը․ կարևորվել են թանգարանների, պատկերասրահների, գրադարանների միջև երկարաժամկետգործընկերության զարգացումը, Հայաստանի մշակութային ժառանգության, մասնավորապես՝ հուշարձանների վերականգնմանն ուղղված ծրագրերը:




Լրահոս