Armenian text to speach

Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը Մատենադարանի թանգարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին:

Այցի ավարտին Անտոնիու Գուտերեշը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում.

«Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն կանանց և տղամարդկանց, որոնք իրենց աշխատանքով նպաստել են հայկական մշակույթի և պատմության այս բացառիկ գանձարանի պահպանմանն ու զարգացմանը՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ողջ աշխարհի մշակութային ժառանգության»:




Լրահոս