Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտառոց դեպք Երևանում. ոստիկանության տուգանային հրապարակից մեքենա են գողացել. իրավապահների անգործության հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին է դիմել քաղաքացի Լորետա Միրզոյանը՝ պատմելով արտառոց մի դեպք:

Լորետա Միրզոյան մեզ հետ զրույցում պատմել է, որ 2023 թվակաին իր ամուսինը ավտովթարի է ենթարկել քաղաքացու, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ Վթարի ենթարկված մեքենան՝ ընտանիքին պատկանող ավտոմեքենան, տեղափոխվել է ոստիկանության տուգանային հրապարակ։

Գործի քննության և դատական գործընթացի ավարտից հետո կայացվել է որոշում մեքենան Լորետա Միրզոյանին՝ որպես ամուսնու կնոջը, տրամադրելու վերաբերյալ։

Սակայն այստեղ պատմությունը նոր ընթացք է ստացել։

Լորետա Միրզոյանը լիազորագրով ներկայացել է ոստիկանության տուգանային հրապարակ՝ դատարանի որոշման հիման վրա իրեն հասանելիք մեքենան վերցնելու համար։ Սակայն տեղում նրան հայտնել են, որ մեքենան այլևս չկա։

Ըստ քաղաքացու՝ ոստիկանության ներկայացրած տեղեկության՝ մեքենան տուգանային հրապարակից գողացվել է։

Տիկին Միրզոյանը մանրամաներ է ներկայացրել արտառոց դեպքից:

Մենք դիմել ենք Քննչական կոմիտե, որտեղից մեզ ևս փոխանցեցին, որ Խոշոր չափերով գողության դեպքի առթիվ կա քրեական վարույթ, գործը նախաքննության փուլում է:

Այս պատմության մեջ առանցքային հարցը շարունակում է մնալ մեկը․ եթե մեքենան գտնվում էր ոստիկանության տուգանային հրապարակում և ենթադրաբար պահպանվում էր պետական մարմնի վերահսկողության ներքո, ապա ինչպե՞ս է այն այնտեղից անհետացել։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս