Armenian text to speach

Ո՞վ կնշանակվի Կոտայքի մարզպետ. ՔՊ վարչության նիստում որոշվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ, այս մասին որոշվել է ՔՊ Վարչության հերթական նիստում:

Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը վերցրել է պատգամավորական մանդատն ու տեղափոխվել Ազգային ժողով։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ վաղ գրել էր. ««Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում Կոտայքի մարզպետի պաշտոնում կարող է նշանակվել ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

 

Գրել էինք, որ թեև Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր մարզպետ նշանակվելու մասին հրապարակումները, մեր տեղեկություններով՝ որոշումն արդեն կայացված է, և նա մոտ օրերս կարող է վայր դնել պատգամավորական մանդատը՝ տեղափոխվելով գործադիր իշխանություն։




Լրահոս