Ռուսաստանին Ուկրաինայում խաղաղություն է պետք, այլ ոչ թե հրադադար։ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչինչ չի փոխվել։ Մեզ խաղաղություն է պետք, ոչ թե հրադադար», – լրագրողներին ասել է Պեսկովը ՝ մեկնաբանելով Մոսկվայի դիրքորոշումը ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։




























