Armenian text to speach

Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփաանյանը հայտնում է.

 

Սիրելի հայրենակիցներ

Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները ։

Հոկտեմբերի 21֊ին մանդատից հրաժարվելու դիմում էի ներկայացրել ԱԺ նախագահ Ռ.Ռուբինյանին։

Իմ կյանքում ավարտվեց մեծ, կարևոր ու շրջադարձային փուլ, որն առանց վարանելու կանվանեմ ճակատագրական առաքելություն։

2018֊ի դեկտեմբերի արտահերթ ընտրությունների ընթացքում` ստանալով ձեզանից վստահության քվե, մինչ օրս ՀՀ Ազգային ժողովում իրացրել եմ մանդատս։ Օրենսդիր մարմնում իմ գործունեությունը տևեց 8 տարի` բարդ, հետաքրքիր, պատասխանատու, երբեմն` թեթև, երբեմն` անհնար դժվար օրեր, որ իմ կյանքի, մտածողության,  արժեհամակարգի , աշխարհընկալման վրա մեծ հետք թողեցին։ Այս տարիների ընթացքում ուժերիս ներածին չափով աշխատել եմ, ԱԺ֊ում դարձել ձեր ձայնը` բարձրացնելով ինձ ուղղված խնդիրները,  հասցեագրել դրանք։ Շատ խնդիրներ լուծվել , որոշները` գուցե ոչ։

Այսօր ուզում եմ շնորհակալ լինել բոլորին , ովքեր կողքիս եղան այս ժամանակահատվածում, հավատացին, վստահեցին, աջակցեցին, ոգևորեցին անգամ մեկ խոսքով ։ Շնորհակալ եմ ընտանիքիս, մասնավորապես` հորս, ով միշտ թևեր է տվել ինձ առաջ գնալու, ուժերիս հավատալու համար։ Մորս, որ իմ փոխարեն հոգ է տարել նաև դստերս մասին, մինչ ես քաղաքական պրոցեսների մեջ էի։ Դստերս, որ միշտ ըմբռնում է մոտեցել իմ բացակայություններին, ներկա եղել իմ`  երբեմն` ուրախության, երբեմն` տխրության ապրումներին։ Ամուսնուս, որ նաև իմ լավագույն ընկերն է ու հենարանը։

Շնորհակալ եմ իմ մեծ գերդաստանին, բոլորին` մեծից փոքր։

Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին, իմ քաղաքական ընտանիքին, անչափ սիրելի դարձած գործընկերներին, որ հարազատի պես են այլևս։ Ընկերներիս, որ ունեի և որոնց ձեռք բերեցի այս տարիների ընթացքում։

Շնորհակալ եմ ինձ վստահության քվե տված քաղաքացիներին` ծանոթ֊անծանոթներին. ձեր նամակներն ու զանգերը միշտ ոգևորում են, ոգեշնչում, պարտավորեցնում, կներեք, եթե մեկ֊մեկ ուշ եմ արձագանքում։

Այս բոլոր շնորհակալությունները պարզապես չէին լինի,  եթե մեկ մարդ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  ինձ չվստահեր այսչափ կարևոր ու պատասխանատու պաշտոն` շնորհակալ եմ իմ մեծարգո վարչապետին։

Առջևում ինձ սպասվում է բարդ ու պատասխանատու աշխատանք, որն ընդունել եմ պատվով ու սիրով, և այդպես էլ աշխատելու եմ , բայց արդեն այլ կոորդինատներով։

Սիրելի կոտայքցիներ, Կոտայքն իր դրական ցուցանիշներով ու գրանցած արդյունքներով միշտ պիտի առջևում լինի։

Ես պատրաստ եմ։




Լրահոս