Armenian text to speach

Ժաննա Անդրեասյանը գործուղվում է Մոնակո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 3-4-ը կգործուղվի Մոնակոյի Իշխանապետություն։

Կառավարության ղեկավարի N 1057-Ա որոշման համաձայն՝ Անդրեասյանը Մոնակո կմեկնի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի հարցերով պատասխանատու նախարարների 19-րդ համաժողովին, Սպորտի վերաբերյալ ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական կոմիտեի լիագումար նիստին, ինչպես նաև հարակից այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Նախարարի գործուղման ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը կկատարվեն ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, իսկ գիշերավարձը կհոգա հրավիրող կողմը։

Գործուղումից վերադառնալուց հետո Ժաննա Անդրեասյանը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս