Armenian text to speach

ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային Կորեան փորձարկել է մարտավարական բալիստիկ հրթիռի կասետային մարտագլխիկը՝ դրա մարտական արդյունավետությունն ու ավերիչ ուժը գնահատելու նպատակով, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

Փորձարկումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնական ռազմական հանձնաժողովի անդամ և կուսակցության Կենտկոմի բաժիններից մեկի վարիչի առաջին տեղակալ, գեներալ Կիմ Չոն Սիկի ղեկավարությամբ։

ԿԿՀԳ-ի տվյալներով, Բալիստիկ հրթիռային համակարգերի հետազոտական ինստիտուտի և Մարտագլխիկների հետազոտական ինստիտուտի մասնագետները հաստատել են, որ «տիպ 2» ստանդարտ կասետային մարտագլխիկն ունակ է խոցել շուրջ 12–13 հեկտար տարածքում գտնվող թիրախները՝ խոցման «գերբարձր խտությամբ»։

ԿԺԴՀ-ի հրթիռաշինության վարչության ղեկավարը հայտարարել է, որ երկիրը կասետային մարտագլխիկները բաժանում է չորս կատեգորիայի՝ ներառյալ ստանդարտ և հատուկ տեսակները։ Ըստ նրա, Փհենյանը մտադիր է մինչև տարեվերջ զորամասերին փոխանցել զինամթերքի բոլոր չորս տեսակները։ Դա զինվորականներին թույլ կտա մարտագլխիկներն ընտրել՝ հաշվի առնելով գործողության խնդիրներն ու թիրախների բնութագրերը։

Հրթիռաշինության վարչությունում փորձարկումը համարել են երկրի սպառազինության ավերիչ հզորության բարձրացմանն ուղղված կանոնավոր գիտահետազոտական աշխատանքների մաս։




Մամուլի Տեսություն

Լրահոս