ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 13-15-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա։
Ինչպես տեղեկանում ենք վարչապետի՝ նոյեմբերի 3-ին ստորագրած N 1072-Ա որոշումից, նախարարի գործուղման նպատակն է մասնակցել Հայաստանի և Ռուսաստանի միջև երկրորդ գիտակրթական համաժողովին, ինչպես նաև Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված միջոցառմանը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ժաննա Անդրեասյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեից՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
Գործուղումից վերադառնալուց հետո նախարարը պարտավոր է եռօրյա ժամկետում վարչապետին ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Անի Վարդանյան




























