Armenian text to speach

ՀՀ դեսպանն ու Աջարիայի կառավարության նախագահը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված ավանդական եղբայրական կապերի և ռազմավարական գործընկերության զարգացմանն առնչվող հարցեր։ Կարևորվել է ՀՀ և ԱԻՀ միջև տնտեսական և գործարար կապերի ընդլայնման ու ակտիվացման անհրաժեշտությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանել հայկական ընկերությունների ներգրավվածությունը Աջարիայում իրականացվող ծրագրերում, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման նպատակով կազմակերպել համատեղ գործարար հանդիպումներ և համաժողովներ։




Մամուլի Տեսություն

Լրահոս