Armenian text to speach

Նոյեմբերին երկու եվրոպական գործուղում․ Արուսյակ Ջուլհակյանի եվրոպական «շրջագայության» մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերին երկու գործուղման է մեկնելու՝ նախ Ֆրանսիա, ապա Լեհաստան։

ArmLur.am-ը ուսումնասիրեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ նոյեմբերի 10-ին հրապարակված երկու կարգադրությունները և պարզեց, որ Ջուլհակյանը նոյեմբերի 16-18-ը գործուղվելու է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Ստրասբուրգ, իսկ նոյեմբերի 21-25-ը՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա։

Ստրասբուրգում Արուսյակ Ջուլհակյանը մասնակցելու է Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) 104-րդ լիագումար նիստի աշխատանքներին։

Իսկ Վարշավայում նա մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Նոր ժողովրդավարական պայմանագիր» հատուկ հանձնաժողովի հերթական նիստին։

Հատկանշական է, որ երկու գործուղումների ֆինանսավորման կարգը տարբեր է։ Ստրասբուրգ մեկնելու հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է հրավիրող կողմը, և Հայաստանի պետական բյուջեից այդ այցի համար միջոցներ չեն նախատեսվում։

Փոխարենը՝ Վարշավա գործուղման ճանապարհածախսը՝ Վարշավա-Երևան ուղղությամբ, օրապահիկն ու գիշերավարձը վճարվելու են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակով հատկացված միջոցներից՝ փաստացի կատարված ծախսերը հավաստող փաստաթղթերի հիման վրա։

Այսպիսով, Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերին ընդհանուր առմամբ 8 օր է անցկացնելու արտասահմանյան գործուղումների մեջ՝ մասնակցելով երկու եվրոպական կառույցների աշխատանքներին։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս