Armenian text to speach

Թուրքիան պատրաստ է բացել Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային սահմանային անցակետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Ինչպես հայտնում է APA-ի թուրքական բյուրոն, Ուրալօղլուն լրագրողների հետ զրույցում նշել է, որ հարցը քննարկել է նաև Հայաստանի իր գործընկերոջ հետ։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են ինչպես երկաթուղային անցակետի, այնպես էլ Ալիջանի ավտոմոբիլային սահմանային անցակետի բացման ուղղությամբ։

Թուրքիայի նախարարը նշել է, որ Ադրբեջանի համար կարևոր հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում գործընթացը երկար չի տևի։ Նա հույս է հայտնել, որ սահմանային անցակետերը կբացվեն մոտ ապագայում։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս