Եվրոպացիները մինչ այժմ չեն կարողացել որոշել, թե ով կարող է իրենց ներկայացնել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության ընթացքում։ Այս մասին «Վեստի» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սկսենք նրանից, որ եվրոպացիները մինչ օրս չեն կարողացել որոշել, թե ով կարող է իրենց ներկայացնել ողջ գործընթացում», – ասել է նա։
Պեսկովն ընդգծել է, որ նախևառաջ եվրոպացիների գործողությունները պետք է դադարեն հակասական լինել, որպեսզի Ռուսաստանը հավատա, որ նրանք իսկապես ցանկանում են հասնել խաղաղության։




























