ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը յուրօրինակ սովորություն ունի. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` տիկին դատավորն իր վարույթում գտնվող դատական նիստերը նշանակում է միայն հինգշաբթի եւ ուրբաթ օրերին: Պարզվում է` դատավորի գործելաոճը հետաքրքիր խորհուրդ ունի. նա միայն այդ օրերին է այցելում Լոռու մարզի իր նստավայր, իսկ մյուս օրերին բնակվում Երեւանում: Ու որպեսզի իրեն չծանրաբեռնի, դատաքննությունները մեկտեղում է այդ երկու օրերին. նշենք, որ այս տեղեկությունները ճշտեցինք, երբ այցելեցինք datalex.am պաշտոնական կայքը, որտեղ տեղադրված են ՀՀ բոլոր դատարաններում ընթացող գործերի քննությունների ժամկետները: Նկատենք նաեւ, որ ՀՀ դատական օրենսգիրքը դատավորին պաշտոնանկ անելու հիմքերի մեջ սահմանում է աշխատանքի չներկայանալը: Բայց տիկին Ավետիսյանի վրա այդ դրույթը չի տարածվի, քանի դեռ նրա ամուսինը` Յուրան, աշխատում է ՀՀ զինդատախազությունում:




Լրահոս