Armenian text to speach

Ո՞ր ԱԺ պատգամավորներն են մեկնելու Քիշնև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավորներ Նոնա Հովհաննիսյանն ու Վոլոդյա Հակոբյանը, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչ Անուշ Բարեղամյանը նոյեմբերի 22-26-ը գործուղվելու են Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև։

Ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը ԱԺ նախագահի՝ նոյեմբերի 18-ին հրապարակված կարգադրությունից, նրանք մասնակցելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ Արևելյան գործընկերության մասնակից երկրների համար նախատեսված «Քաղաքական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության ամրապնդում» տարածաշրջանային երիտասարդական ֆորումի աշխատանքներին։

Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ Անուշ Բարեղամյանը։

Հատկանշական է, որ կարգադրության համաձայն՝ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է հրավիրող կողմը։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս