Armenian text to speach

Ի՞նչ նպատակով են ԱԺ պատգամավորները մեկնելու Դուբլին․ գործուղման ծախսերը կհատուցվեն պետական բյուջեից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը, պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը և հանձնաժողովի համակարգող փորձագետ Մարի Մանուկյանը դեկտեմբերի 5-9-ը գործուղվելու են Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլին։

Կարգադրության համաձայն՝ նրանք կմասնակցեն Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների՝ ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովի (COSAC) 76-րդ լիագումար նիստին։ Նշվում է, որ Հարություն Հարությունյանի գործուղումը նախատեսված է դեկտեմբերի 6-9-ը, իսկ մյուս երկու ներկայացուցիչներինը՝ դեկտեմբերի 5-9-ը։

Գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը կհատուցվեն Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին։ Գիշերավարձի փոխհատուցումը կկատարվի փաստացի ծախսերը հավաստող փաստաթղթերի հիման վրա։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս