Armenian text to speach

Սպանության համար դատապարտված Վրաստանի քաղաքացին ահազանգում է «Արմավիր» ՔԿՀ-ից․ «Ինձ ոչ ոք չի լսում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բուժական ստորաբաժանումում գտնվող դատապարտյալ Մկրտիչ Ս.-ն ահազանգել է ArmLur.am-ին՝ դժգոհելով իր առողջական վիճակից և քրեակատարողական հիմնարկում ստեղծված պայմաններից։

Նրա խոսքով՝ ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ հոգեկան առողջության հետ կապված, սակայն, իր պնդմամբ, դրանց պատշաճ ուշադրություն չի դարձվում։ Մկրտիչ Ս.-ն Վրաստանի Հանրապետության քաղաքացի է և նշում է, որ Հայաստանում հարազատներ չունի, որոնցից կարող է աջակցություն ստանալ։

Դատապարտյալի փոխանցմամբ՝ ինքը դատապարտվել է սպանության համար, սակայն պնդում է, որ սպանությունը դիտավորյալ չի կատարել և համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ։

Մկրտիչ Ս.-ն դժգոհում է նաև, որ իր գործին առնչվող հարցերը տեղից չեն շարժվում, մասնավորապես՝ վաղաժամկետ ազատման գործընթացը։ Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանը մերժել է պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ իր միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ ինքը չի մասնակցել քրեակատարողական հիմնարկում կազմակերպվող միջոցառումներին։

Դատապարտյալը, սակայն, ընդգծում է, որ երկար ժամանակ աշխատել է քրեակատարողական հիմնարկում, և իր կարծիքով՝ այդ հանգամանքը ևս պետք է հաշվի առնվեր իր վաղաժամկետ ազատման հարցը քննարկելիս։

Աննա Հանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս