Գալիք սերունդները հայրենիքն ավելի լավ կպահեն. Ս. Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համոզված եմ, որ գալիք սերունդները հայրենիքն ավելի լավ կպահեն։ Հաղթանակի տոնի առթիվ տոնական միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Կարծում եմ՝ այն, ինչ նրանք կատարել են այսօրվա երկարատև խաղաղության համար համաշխահային մակարդակով, իր արտացոլումն է ստացել նաև մեր սերնդի գործունեության մեջ։

Մենք կարողացել ենք Արցախյան ազատամարտում հաղթանակ տանել»,– նշեց նա, հավելելով, թե  ինչպես վետերաններն են արժանի սերունդ հայրենիքի համար՝ կատարած իրենց վաստակով, այնպես էլ՝ նրանց հաջորդ սերունդը, իսկ եկող սերունդն էլ ավելի արժանի կլինի։

«Ես համոզված եմ, որ գալիք սերունդը մեզանից ավելի լավ է պաշտպանելու մեր հայրենիքը, անձնուրաց է լինելու և ավելի նվիրված է լինելու հայրենիքին», – եզրափակեց ՊՆ նախարարը:




Լրահոս