Հարյուր տոկոսով հավատում եմ թիմի ուժերին. Դանի Ալվեշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշի կարծիքով,  իր թիմը բաց չի թողնի Իսպանիայի չեմպիոն դառնալու հնարավորությունը։

Նշենք, որ այս պահի դրությամբ  կատալոնացիներն ընթանում են մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում: Ներկայումս  առաջատարն «Ատլետիկոյին» զիջում է  միավորով։

Վերջին տուրում «Բարսելոնա»-ն մրցելու է հենց «Ատլետիկո»-ի հետ  և հաղթանակի դեպքում նրանք կհայտնվեն առաջին հորիզոնականում։

-Եթե չհաղթենք առաջնությունը, ապա դա աղետ կլինի: Մենք այս մրցաշրջանում բազմաթիվ հնարավորություններ ունեինք, որոնք բոլորն էլ բաց թողեցինք։ Սակայն 100 տոկոսով հավատում եմ թիմի ուժերին և երաշխավորում եմ, որ այս անգամ չենք ձախողվելու։




Լրահոս